Իրանի և Ռուսաստանի նախագահներն են հանդիպել․ ինչ են քննարկել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։

 

«Ռուսաստանը կշարունակի աջակցել Իրանին, երկկողմ տնտեսական կապերը կմնան կայուն»,- ասել է Պուտինը։

Նա նաև համերաշխություն է հայտնել Իրանի ժողովրդին։

– Պուտինը խնդրել է իր ողջույնները փոխանցել Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

– Ռուսաստանը հիանում է Իրանի ժողովրդի քաջությամբ և դիմացկունությամբ։

– Ռուսաստանը փորձում է օգնել Իրանին իր դժվարին իրավիճակում՝ մատակարարելով անհրաժեշտ ապրանքներ։

 

«Իրանը աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ հեռանալ միաբևեռ աշխարհի հայեցակարգից»,- ասել է Փեզեշկիանը։

 

– Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները ռազմավարական են, որոնք օգնում են Իսլամական Հանրապետությանը դիմակայել Միացյալ Նահանգներին։

– Իրանը հաղթանակ կտանի Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում։

Leave a comment