Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության գոտու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպմանը։
«Մեկ տարուց մի փոքր ավելի է ինչ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Դրանով իսկ Հարավային Կովկասը, որը երկար տարիներ հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու»,-շեշտել է Ալիևը։
Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ «Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալն ավելացնելու, դրա ապրանքատեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու ուղղությամբ», — նշել է պետության ղեկավարը։