Աերացիայում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել

https://arm.sputniknews.ru/20260901/aeraciajum-teghi-unecats-mijadepic-hetvo-dzerbakalvatsneric-mekn-azat-e-ardzakvel-106336736.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106297325_84:0:1417:1000_1920x0_80_0_0_c0055a392dc6b2d7fd3728bb4de23c72.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շենգավիթ, ձերբակալություն, ապօրինի շինություն

շենգավիթ, ձերբակալություն, ապօրինի շինություն

Բաժանորդագրվել

ՆԳՆ-ն հերքում է լուրը, թե ձերբակալված տղամարդուն ծեծի են ենթարկել:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում նախատեսված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված, ապա ձերբակալված 2 քաղաքացուց մեկն արդեն ազատ է արձակվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Աերացիայում օգոստոսի 31-ին լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու։ Բնակիչների և իրավապահների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում բնակիչներից մեկը (կին, որն ունի մանկահասակ երեխա) կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին: Նա և ևս մեկ անձ (նրա քեռին) բերման էին ենթարկվել։ Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժման համար բերված տեխնիկան հեռացել էին տարածքից։

«Կնոջն ազատ են արձակել, իսկ տղամարդը դեռ ձերբակալված է»,- նշեցին ՔԿ-ից:

ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ձերբակալված տղամարդու մայրը նշել էր, թե որդուն ծեծի են ենթարկել ու այժմ նա հիվանդանոցում է, իսկ թոռնուհին էլ կապտուկներով է վերադարձել:
Ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հերքեցին լուրը՝ վստահեցնելով, որ որևէ մեկին ոստիկանական բաժնում չեն ծեծել, բռնություն չի գործադրվել:

Հիշեցնենք, որ երեկվանից հետո որոշում էր կայացվել այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բնակիչների հետ հանդիպել թաղապետարանում ու տների ապամոնտաժման հարցը քննարկել: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ տները դեռ չեն քանդվի ու բնակիչները կարող են ապրել այնտեղ այնքան, քանի դեռ կացարանով չապահովեն:

Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինարարական աղբ չթափվի։

Leave a comment