https://arm.sputniknews.ru/20260831/rvobert-qvocharjann-ugherdz-e-hghel-erevankentrvon-qkhic-106281455.html
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ ՀՀ երկրորդ նախագահի դիտարկումները հրապարակվել են… 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T11:21+0400
2026-08-31T11:21+0400
2026-08-31T11:21+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103461057_0:0:1783:1003_1920x0_80_0_0_1c9e152c4a22c68643f39331fc10bd04.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ ՀՀ երկրորդ նախագահի դիտարկումները հրապարակվել են ֆեյսբուքյան էջում։1. Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։2. Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։3. Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։4. Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։5. Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103461057_309:0:1646:1003_1920x0_80_0_0_f51b25fc87cc5b1436d86eb510e38972.jpg.webp
հայաստան, ռոբերտ քոչարյան
հայաստան, ռոբերտ քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ ՀՀ երկրորդ նախագահի դիտարկումները հրապարակվել են ֆեյսբուքյան էջում։
1. Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։
2. Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։
Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։
3. Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։
4. Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։
5. Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել։