Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260831/rvobert-qvocharjann-ugherdz-e-hghel-erevankentrvon-qkhic-106281455.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103461057_309:0:1646:1003_1920x0_80_0_0_f51b25fc87cc5b1436d86eb510e38972.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան

հայաստան, ռոբերտ քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ ՀՀ երկրորդ նախագահի դիտարկումները հրապարակվել են ֆեյսբուքյան էջում։

1. Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։

2. Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։

Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։

3. Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։

4. Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։

5. Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։

Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել։

Leave a comment