«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է։
Նախքան ամփոփիչ համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ճամբարակում ծանոթացել են տեղական արտադրանքի տոնավաճառին՝ շրջելով տաղավարներով:
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը:
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին համերգին բեմում էին «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրած արտիստները։
«Ֆեստիվառն» իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
ՀՀ ԿԳՄՍՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: