https://arm.sputniknews.ru/20260828/npataky-hajreniqi-handep-sery-vochnchacneln-e-zakharvovan-rdi-dem-teghekatvakan-arshavi-masin-106232527.html
Նպատակը հայրենիքի հանդեպ սերը ոչնչացնելն է. Զախարովան` ՌԴ–ի դեմ տեղեկատվական արշավի մասին
Նպատակը հայրենիքի հանդեպ սերը ոչնչացնելն է. Զախարովան` ՌԴ–ի դեմ տեղեկատվական արշավի մասին
Sputnik Արմենիա
Զախարովան ընդգծել է, որ երկրի հանդեպ սերը ռուսաստանցիների մոտ ձևավորվում է մանկուց և որոշակի ժառանգության մաս է կազմում։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T19:49+0400
2026-08-28T19:49+0400
2026-08-28T19:49+0400
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106072057_0:164:3059:1885_1920x0_80_0_0_f80a80c3442c0ba2ffdf28f9fe382686.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկրի դեմ տեղեկատվական և քաղաքական արշավներ են տարվում, որոնց նպատակն է կասկածի տակ դնել կամ թուլացնել ռուսաստանցիների հայրենասիրության զգացումը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։Նրա խոսքով` տարբեր միջազգային թեմաների լուսաբանման ժամանակ Ռուսաստանը բախվում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի, հարձակումների և սադրանքների։ Չնայած տարբեր մեխանիզմների կիրառմանը, Զախարովան կարծում է, որ նման արշավները ընդհանուր նպատակ են հետապնդում՝ ազդել իրենց երկրի նկատմամբ տարբեր սերունդների ռուսաստանցիների վերաբերմունքի վրա։Զախարովան նաև նշել է, որ երկրի հանդեպ սերը ռուսաստանցիների մոտ ձևավորվում է մանկուց և որոշակի ժառանգության մաս է կազմում։ Նրա կարծիքով` տեղեկատվաքաղաքական արշավները ուղղված են կասկած սերմանելուն և այդ զգացողության նկատմամբ քննադատական վերաբերմունք ձևավորելուն։«Գրեթե բոլոր այդ տեղեկատվաքաղաքական արշավների նպատակն է սերմանել կասկած, ապակառուցողականություն, որոնք հարց կառաջացնեն, թե արդյոք իսկապես սիրել է պետք», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106072057_165:0:2896:2048_1920x0_80_0_0_be264c3a251786eca1b8f70e6d342623.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա
Բաժանորդագրվել
Զախարովան ընդգծել է, որ երկրի հանդեպ սերը ռուսաստանցիների մոտ ձևավորվում է մանկուց և որոշակի ժառանգության մաս է կազմում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկրի դեմ տեղեկատվական և քաղաքական արշավներ են տարվում, որոնց նպատակն է կասկածի տակ դնել կամ թուլացնել ռուսաստանցիների հայրենասիրության զգացումը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով` տարբեր միջազգային թեմաների լուսաբանման ժամանակ Ռուսաստանը բախվում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի, հարձակումների և սադրանքների։ Չնայած տարբեր մեխանիզմների կիրառմանը, Զախարովան կարծում է, որ նման արշավները ընդհանուր նպատակ են հետապնդում՝ ազդել իրենց երկրի նկատմամբ տարբեր սերունդների ռուսաստանցիների վերաբերմունքի վրա։
«Ազդեցության հիմքում ընկած է մեր քաղաքացիների, մեր ժողովրդի, տարբեր սերունդների մարդկանց վրա ազդելու ձգտումը մեկ նպատակով. կամ՛ խլացնել, կա՛մ թույլ չտալ, կա՛մ ոչնչացնել սերը սեփական երկրի հանդեպ», – հայտարարել է նա «Սենեժ» կառավարման արհեստանոցում նոր մեդիաների փառատոնի շրջանակում։
Զախարովան նաև նշել է, որ երկրի հանդեպ սերը ռուսաստանցիների մոտ ձևավորվում է մանկուց և որոշակի ժառանգության մաս է կազմում։ Նրա կարծիքով` տեղեկատվաքաղաքական արշավները ուղղված են կասկած սերմանելուն և այդ զգացողության նկատմամբ քննադատական վերաբերմունք ձևավորելուն։
«Գրեթե բոլոր այդ տեղեկատվաքաղաքական արշավների նպատակն է սերմանել կասկած, ապակառուցողականություն, որոնք հարց կառաջացնեն, թե արդյոք իսկապես սիրել է պետք», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։