Շինարարների փողոցում ապամոնտաժվել են ինքնակամ շինություններ (տեսանյութ)
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Շինարարների փողոցում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա տարիներ շարունակ տեղակայված ինքնակամ շինությունները։ Տարածքը բարեկարագվելու է և վերադարձվի երևանցիներին:
Երևանում հանրային տարածքների ազատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են»,- գրել է քաղաքապետը։