Նպատակը հայրենիքի հանդեպ սերը ոչնչացնելն է. Զախարովան` ՌԴ–ի դեմ տեղեկատվական արշավի մասին

Բաժանորդագրվել

Զախարովան ընդգծել է, որ երկրի հանդեպ սերը ռուսաստանցիների մոտ ձևավորվում է մանկուց և որոշակի ժառանգության մաս է կազմում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկրի դեմ տեղեկատվական և քաղաքական արշավներ են տարվում, որոնց նպատակն է կասկածի տակ դնել կամ թուլացնել ռուսաստանցիների հայրենասիրության զգացումը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով` տարբեր միջազգային թեմաների լուսաբանման ժամանակ Ռուսաստանը բախվում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի, հարձակումների և սադրանքների։ Չնայած տարբեր մեխանիզմների կիրառմանը, Զախարովան կարծում է, որ նման արշավները ընդհանուր նպատակ են հետապնդում՝ ազդել իրենց երկրի նկատմամբ տարբեր սերունդների ռուսաստանցիների վերաբերմունքի վրա։

«Ազդեցության հիմքում ընկած է մեր քաղաքացիների, մեր ժողովրդի, տարբեր սերունդների մարդկանց վրա ազդելու ձգտումը մեկ նպատակով. կամ՛ խլացնել, կա՛մ թույլ չտալ, կա՛մ ոչնչացնել սերը սեփական երկրի հանդեպ», – հայտարարել է նա «Սենեժ» կառավարման արհեստանոցում նոր մեդիաների փառատոնի շրջանակում։

Զախարովան նաև նշել է, որ երկրի հանդեպ սերը ռուսաստանցիների մոտ ձևավորվում է մանկուց և որոշակի ժառանգության մաս է կազմում։ Նրա կարծիքով` տեղեկատվաքաղաքական արշավները ուղղված են կասկած սերմանելուն և այդ զգացողության նկատմամբ քննադատական ​​վերաբերմունք ձևավորելուն։

«Գրեթե բոլոր այդ տեղեկատվաքաղաքական արշավների նպատակն է սերմանել կասկած, ապակառուցողականություն, որոնք հարց կառաջացնեն, թե արդյոք իսկապես սիրել է պետք», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Leave a comment