Վիեննայի թանգարանից գողացել են Եգիպտոսի թագուհուն պատկանած 4.3 միլիոն դոլարանոց ադամանդե վզնոց

Վիեննայի կիրառական արվեստի թանգարանից գողացել են Եգիպտոսի թագուհի Նազլի Սաբրիին (1919-36) պատկանած 673 ադամանդ պարունակող վզնոցը։ Վերջերս կայացած աճուրդում զարդերի արժեքը կազմել է մոտ 4.3 միլիոն դոլար, հաղորդել է DPA լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ վզնոցը ֆրանսիական «Van Cleef & Arpels» ոսկերչական տան հավաքածուի ավելի քան 300 նմուշներից բաղկացած ցուցահանդեսի մաս է կազմել։ Թանգարանի աշխատանքային ժամերին երկու անհայտ անձինք կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել են այն և փախել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է կասկածյալներին։

Ըստ MAK կայքի՝ գողացված վզնոցը պարունակում է 673 ադամանդ, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 200 կարատը։ Այն պատկանել է Եգիպտոսի թագուհի Նազլիին։ 2015 թվականին վզնոցը վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում գրեթե 4.3 միլիոն դոլարով։

Leave a comment