https://arm.sputniknews.ru/20260827/erevani-qaghaqapetarany-marel-e-44orja-paterazmi-masnakci-mvor-tuganqy-bajc-zgushacrel-106207549.html
Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակցի մոր տուգանքը, բայց զգուշացրել
Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակցի մոր տուգանքը, բայց զգուշացրել
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի աշխատակիցը 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրություն է կազմել այն բանի համար, որ 44–օրյա պատերազմի մասնակցի մայրը ուղեվարձ իբրև չի վճարել։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T19:45+0400
2026-08-27T19:45+0400
2026-08-28T10:48+0400
արցախյան պատերազմ
տրանսպորտ
ուղեվարձ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717307_0:166:1600:1066_1920x0_80_0_0_f069bd4d631eeee3123d49f3ccf2169a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մոր տուգանքը, որի մասին արձանագրություն էր կազմել հենց քաղաքապետարանի աշխատակիցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը` միաժամանակ արդարացնելով իրենց աշխատակցի քայլը։ Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրել էր, որ Գասպարյանի մայրիկը, ուղեվարձը իբրև չվճարելու համար, քաղաքապետարանի աշխատակցի կողմից տուգանվել է 15.000 դրամով։ Սա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թ. նոյեմբերի 2–ից Էրիկ Գասպարյանի մորը` որպես օգնություն նվեր էր տվել՝ անվճար երթևեկելու համար: Այսօր արդեն իսկ Երևանի քաղաքապետարանից արձագանքել են լայն հնչեղություն ստացած այս դեպքին` նշելով, որ Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Նրա խոսքով` որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717307_88:0:1512:1068_1920x0_80_0_0_23a5ffb432dc54914344c35c4325313d.jpg.webp
արցախյան պատերազմ, տրանսպորտ, ուղեվարձ, երևանի քաղաքապետարան
արցախյան պատերազմ, տրանսպորտ, ուղեվարձ, երևանի քաղաքապետարան
Քաղաքապետարանի աշխատակիցը 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրություն է կազմել այն բանի համար, որ 44–օրյա պատերազմի մասնակցի մայրը ուղեվարձ իբրև չի վճարել։
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրել էր, որ Գասպարյանի մայրիկը, ուղեվարձը իբրև չվճարելու համար, քաղաքապետարանի աշխատակցի կողմից տուգանվել է 15.000 դրամով։ Սա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թ. նոյեմբերի 2–ից Էրիկ Գասպարյանի մորը` որպես օգնություն նվեր էր տվել՝ անվճար երթևեկելու համար:
Այսօր արդեն իսկ Երևանի քաղաքապետարանից արձագանքել են լայն հնչեղություն ստացած այս դեպքին` նշելով, որ Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։
«Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը: Տուգանքը մարված է»,– գրել է քաղաքապետարանի խոսնակը:
Նրա խոսքով` որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար։