«Հոկտեմբերի 27-ին ոչ ԱԺ-ն էր գործում, ոչ կառավարությունը, մնացել էր մի հատ «ցար ի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյանը․ սպանությունները եղել են քաղաքական»

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործին ու հիշեց նրա իշխանության տարիները։

Նա նախ անդրադարձավ Հոկտեմբերի 27-ին դեպքերին։ 

«Ի՞նչ է կատարվել՝ ես ուզում եմ՝ դուք խորապես իմանաք, թե ինչ է կատարվել մեր երկրում՝ գնդակահարվել են կառավարության ղեկավարը, ԱԺ նախագահը, երկու փոխխոսնակները։ Ու բոլորին «կոնտրոլնի» գլխից խփել են։ Կարեն Դեմիրճյանի գլխից մի թասի չափ ուղեղ ու արյուն էր թափված։ Կամ Վազգեն Սարգսյանի գլխին խփելը, դա ո՞վ կարա դա մոռանա։ Ինչի՞ համար եմ այս ամենն ասում՝ ի՞նչ է կատարվել այդ ժամանակ՝ չկար ԱԺ նախագահը, չկային փոխխոսնակները, չկար վարչապետ։ Մեր Սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում՝ ոչ ԱԺ-ն էր գործում, ոչ կառավարությունը։ Մնացել էր մի հատ «ցար ի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան։ Մենակ ինքը կարար գործեր, եթե մեկ փոխխոսնակ էլ կենդանի մնար, մեր Սահմանադրությամբ ԱԺ նիստ կհրավիրվեր, կձեւավորվեր նոր կառավարություն, եւ պետությունը կընկներ հունի մեջ։ Այսինքն՝ սպանությունները եղել են քաղաքական»,- ասաց Սասուն Միքայելյանը։

«Այսօր եկել եք, արդարացնում եք՝ ապօրինի բռնում են սրան-նրան։ Այն ժամանակ էլ ամբողջ աշխարհի առաջ օրինական գնդակահարում էին ՀՀ օրենսդիր մարմնում։ Այսօր եկել արդարությունից եք խոսում, արդարացնում եք նախորդ իշխանություններին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաեւ Մարտի մեկի դեպքերին։ «700 հոգի Ղարաբաղից ինչի՞ համար էին բերել ՀՀ, պլյուս դիպուկահարներ։ Թումանյանի արձանի մոտից մտավ մի հատ հրոսակախումբ՝ սեւ ֆորմաներով, «մասկեքով»։ Ես հրամանատար եմ եղել, ես պինդ մարդ եմ, բայց մինչեւ էսօր չեմ կարում դա մոռանամ՝ իմ դեմ իմ ժողովրդին ջարդում էին։ Այդ ղժժոցը, այդ քաոսն իմ վրա ազդել է, ջարդելով՝ քնած ժողովրդին դուրս էին հանում»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment