Ողջ կյանքը նվիրեց արվեստին․ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտնում է, որ կյանքից հեռացել է նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը:


 


«Նա մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության, հայ թատերարվեստի զարգացման գործում։ Հրաչյա Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել բազում սերունդների կյանքում՝ իր գիտելիքով, մասնագիտական բարձր վարպետությամբ և մարդկային ջերմությամբ։


 


Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ Վարպետին։


 


Հրաչյա Գասպարյանի վաստակն ու հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։


 


«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել, արտադրամասի վերածել: Արվեստն առանձնահատուկ երևույթ է, և նրանում գտնվող մարդն ինքնին յուրահատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է»,-ասում էր Հրաչյա Գասպարյանը։


 


Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին:


 


Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ Վարպետ, սիրելի՛ Հրաչյա Վահագնիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ126

Leave a comment