Իսրայելական բնակավայրերի հետ կապված իրավիճակը «փոխվում է մեր աչքերի առջև»․ Նեթանյահու

Իսրայելական բնակավայրերի հետ կապված իրավիճակը «փոխվում է մեր աչքերի առջև», հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուն ասել է, որ նախորդ օրը ինքը, պաշտպանության նախարարը և կաբինետի քարտուղարը ուսումնասիրել են բնակավայրերի քարտեզը։ Նրա խոսքով՝ դրա վրա անընդհատ հայտնվում են նոր կետեր, և որ Իսրայելն այդպիսով ապահովում է ոչ միայն իր գոյությունը ներկայում, այլև «հրեա ժողովրդի գոյությունը ապագայում»։

Իսրայելի վարչապետը նշել է, որ իրենք արդեն իսկ ստեղծել և օրինականացրել են 104 համայնք և 160 հենակետ։

 

Leave a comment