‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️
🌧️Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն
🌡️Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում։
🌬️ Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
🌧️Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսորյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
🌦️ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին, օգոստոսի 26-ի հետ համեմատ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: