Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
-
բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, -
անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, -
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
-
5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևհալ հղմամբ, -
4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում, -
3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու)։
Դիմումներն ընդունվում են այստեղ։
Դիտումների քանակ4