https://arm.sputniknews.ru/20260825/6-amsum-hajastanum-bnakutjan-tujltvutjun-e-stacel-8000-otarerkraci-106118022.html
6 ամսում Հայաստանում բնակության թույլտվություն է ստացել 8000 օտարերկրացի
6 ամսում Հայաստանում բնակության թույլտվություն է ստացել 8000 օտարերկրացի
Sputnik Արմենիա
Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 10561 թույլտվություն՝ նախորդ տարվա 6656-ի համեմատ։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T22:37+0400
2026-08-25T22:37+0400
2026-08-25T22:42+0400
քաղաքացի
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78760323_0:70:1600:971_1920x0_80_0_0_4dccc952ef6a93c2699cadfe32c50fc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվել է ավելի քան 10.5 հազար բնակության թույլտվություն։ Սա 59%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնում է հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 10561 թույլտվություն՝ նախորդ տարվա 6656-ի համեմատ։Ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 8181 մարդ։ Դրանց թվում ամենաշատը Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներն են։ Միևնույն ժամանակ 6085 թույլտվություն տրամադրվել է աշխատանքային գործունեության հիման վրա։Աշխատանքի հետ կապված բնակության կարգավիճակի դիմումների քանակով առաջատարը Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիներն են։Եվս 2085 օտարերկրացիներ ստացել են մշտական բնակության կարգավիճակ։ Ամենամեծ թիվը կազմում են ՌԴ քաղաքացիները՝ 1233 մարդ։ Նրանց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։Հատուկ բնակության կարգավիճակ է շնորհվել 295 օտարերկրացու։ Այս կատեգորիայում գերակշռում են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։Միգրացիոն ծառայությունը նշում է, որ ռուսները կազմում են Հայաստանում բնակության իրավունք ստացած օտարերկրացիների զգալի մասը, հատկապես մշտական բնակության կարգավիճակ ունեցողների շրջանում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78760323_96:0:1516:1065_1920x0_80_0_0_9af5d99e02f44573ba03fa9500578e8d.jpg.webp
քաղաքացի, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, քաղաքացիություն
քաղաքացի, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, քաղաքացիություն
Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 10561 թույլտվություն՝ նախորդ տարվա 6656-ի համեմատ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվել է ավելի քան 10.5 հազար բնակության թույլտվություն։ Սա 59%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնում է հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 10561 թույլտվություն՝ նախորդ տարվա 6656-ի համեմատ։
Ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 8181 մարդ։ Դրանց թվում ամենաշատը Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներն են։ Միևնույն ժամանակ 6085 թույլտվություն տրամադրվել է աշխատանքային գործունեության հիման վրա։
Աշխատանքի հետ կապված բնակության կարգավիճակի դիմումների քանակով առաջատարը Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիներն են։
Եվս 2085 օտարերկրացիներ ստացել են մշտական բնակության կարգավիճակ։ Ամենամեծ թիվը կազմում են ՌԴ քաղաքացիները՝ 1233 մարդ։ Նրանց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։
Հատուկ բնակության կարգավիճակ է շնորհվել 295 օտարերկրացու։ Այս կատեգորիայում գերակշռում են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։
Միգրացիոն ծառայությունը նշում է, որ ռուսները կազմում են Հայաստանում բնակության իրավունք ստացած օտարերկրացիների զգալի մասը, հատկապես մշտական բնակության կարգավիճակ ունեցողների շրջանում։