Մենք մեր երկրում կբերենք փոփոխություն ու կշնորհավորենք մեր հաջորդ վարչապետին․ Նարեկ Կարապետյան

Մենք մեր երկրում կբերենք փոփոխություն ու կշնորհավորենք մեր հաջորդ վարչապետին, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Նարեկ Կարապետյանը, երբ շնորհավորել է Սամվել Կարապետյանի տարեդարձը, գրել է «հոպար ջան», ոչ թե «վարչապետ»։

Փաշինյանն էլ, Կարապետյանի խոսքով, ասել է՝ «արեք»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկում է հրավիրել, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին։

Leave a comment