7 ամսում Հայաստանում արտահանումը նվազել է 7.9%–ով. վիճակագրություն

https://arm.sputniknews.ru/20260825/7-amsum-hajastanum-artahanumy-nvazel-e-79vov-vitshakagrutjun-106095179.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69306488_0:797:1600:1997_1920x0_80_0_0_f36764ca9b94de8e53a0cb7fcf875a31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արտահանում, ներմուծում, շինարարություն, տնտեսություն, վիճակագրություն

հայաստան, արտահանում, ներմուծում, շինարարություն, տնտեսություն, վիճակագրություն

Բաժանորդագրվել

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2026 թ. հունվար–հուլիսին կազմել է 373.26 դրամ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի հունվար–հուլիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%–ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ըստ հրապարակված տվյալների` նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, իսկ շինարարության ոլորտում աճը կազմել է 25%։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` ներքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%–ով, իսկ արտաքին առևտրի դեպքում աճը կազմել է 1.7%։

Ինչպես և նախորդ ժամանակահատվածներում, այնպես էլ 2026 թ. հունվար–հուլիսին ՀՀ արտահանման ծավալները նվազել են, ներմուծումը` ավելացել։ Ըստ այդմ` արտահանումը նվազել է 7.9 %–ով` կազմելով 1 տրլ 506.8 մլրդ դրամ, ներմուծումն աճել է 7.7 %–ով` կազմելով 2 տրլ 797.6 մլրդ դրամ։

2026 թ. առաջին 7 ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը չի ներկայացվել, թեև մի քանի օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ոլորտում 15.3% անկում է գրանցվել։

Ինչ վերաբերում է ծառայությունների ծավալին, ապա այն աճել է 13.2 %–ով։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2026 թ. հունվար–հուլիսին կազմել է 373.26 դրամ։

Leave a comment