«Սա «տուշոնկա» օպերացիայի նման մեծ շոու է: 8 տարի է՝ քաղաքական հետապնդումներն իրականացվում են Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի հանդեպ: Բազմիցս տեսել եք, թե ինչ քրեական գործերով էին անցնում, արդարացումներ են եղել…»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ անդրադառնալով Քոչարյան ընտանիքի հանդեպ իրականացվող գործողություններին:
Նրա խոսքով. «Նիկոլ Փաշինյանը չի մարսում, երբ իր մի քանի աջակից ասում է՝ ինչու չես բռնել: Բայց քաղաքացիների ասելը հիմնավոր չէ: Մենք ունենք պետություն, պետք է իրավական գործընթացներ լինեն, իսկ իրավական գործընթացներով գործերն անցել են, և եղել է գործերի կարճում»:
Արշակ Սարգսյանի ձևակերպմամբ. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ալիևյան ծրագրեր իրականացնել Հայաստանում, փորձում է վախ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության մեջ… Մեր քաղաքացիներին, սակայն, ես կոչ եմ անում չվախենալ այս իշխանություններից, այս իշխանություններն ամենավախկոտ իշխանություններն են, միայն ուժային կառույցների ներքո են կարողանում ուժեղ թվալ: Եթե կփորձեն ձերբակալել, թող ձերբակալեն, մենք սովոր ենք դրան: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռացվի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: