https://arm.sputniknews.ru/20260825/qvocharjany-verjers-bzhshkakan-mijamtutjan-e-entarkvel-grasenjak-106096021.html
Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել․ գրասենյակ
Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել․ գրասենյակ
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T13:16+0400
2026-08-25T13:16+0400
2026-08-25T13:16+0400
ռոբերտ քոչարյան
շտապօգնություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/48987610_0:91:1600:992_1920x0_80_0_0_293506007bf9642f60529356af4cb284.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։ Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով շտապօգնություն է հրավիրվել, ապա նա տեղափոխվել է բժշկական հաստատություն՝ հետագա հետազոտության նպատակով։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/48987610_0:49:1357:1067_1920x0_80_0_0_5e1db8f3a055c8e7d89e366c5a964699.jpg.webp
ռոբերտ քոչարյան, շտապօգնություն, ձերբակալություն
ռոբերտ քոչարյան, շտապօգնություն, ձերբակալություն
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։ Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել։ Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,– նշել է Միկոյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցումներին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով շտապօգնություն է հրավիրվել, ապա նա տեղափոխվել է բժշկական հաստատություն՝ հետագա հետազոտության նպատակով։