Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել․ գրասենյակ

https://arm.sputniknews.ru/20260825/qvocharjany-verjers-bzhshkakan-mijamtutjan-e-entarkvel-grasenjak-106096021.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/48987610_0:49:1357:1067_1920x0_80_0_0_5e1db8f3a055c8e7d89e366c5a964699.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, շտապօգնություն, ձերբակալություն

ռոբերտ քոչարյան, շտապօգնություն, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։ Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել։ Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,– նշել է Միկոյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցումներին։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով շտապօգնություն է հրավիրվել, ապա նա տեղափոխվել է բժշկական հաստատություն՝ հետագա հետազոտության նպատակով։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։

Leave a comment