https://arm.sputniknews.ru/20260825/qk-n-khuzarkutjunner-e-irakanacnum-oranzh-fitnes-um-ev-plej-siti-um-106085845.html
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից խուզարկություններ են նաև Լևոն Քոչարյանի տանը, որտեղ նաև նրա 3 անչափահաս երեխաներն են: 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T10:15+0400
2026-08-25T10:15+0400
2026-08-25T10:21+0400
հհ քննչական կոմիտե
ռոբերտ քոչարյան
լևոն քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106085513_0:0:1280:720_1920x0_80_0_0_8e268eeaacfa537b3fb9159c42074b2c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Նշենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են նաև Լևոն Քոչարյանի տանը, որտեղ նաև նրա 3 անչափահաս երեխաներն են: Խուզարկություններ են ընթանում նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որտեղ բաժնեմաս ունի Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106085513_161:0:1121:720_1920x0_80_0_0_7f315020463e12b15f298ea6a987e0d7.jpg.webp
հհ քննչական կոմիտե, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան
հհ քննչական կոմիտե, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան
Վաղ առավոտից խուզարկություններ են նաև Լևոն Քոչարյանի տանը, որտեղ նաև նրա 3 անչափահաս երեխաներն են:
Նշենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են նաև Լևոն Քոչարյանի տանը, որտեղ նաև նրա 3 անչափահաս երեխաներն են: Խուզարկություններ են ընթանում նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տանը։
«Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում»,- նշեց Ավդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որտեղ բաժնեմաս ունի Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։
Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։