ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում

https://arm.sputniknews.ru/20260825/qk-n-khuzarkutjunner-e-irakanacnum-oranzh-fitnes-um-ev-plej-siti-um-106085845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106085513_161:0:1121:720_1920x0_80_0_0_7f315020463e12b15f298ea6a987e0d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ քննչական կոմիտե, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան

հհ քննչական կոմիտե, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան

Բաժանորդագրվել

Վաղ առավոտից խուզարկություններ են նաև Լևոն Քոչարյանի տանը, որտեղ նաև նրա 3 անչափահաս երեխաներն են:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նշենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են նաև Լևոն Քոչարյանի տանը, որտեղ նաև նրա 3 անչափահաս երեխաներն են: Խուզարկություններ են ընթանում նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տանը։

«Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում»,- նշեց Ավդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որտեղ բաժնեմաս ունի Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բավականին կոշտ արձագանք տվեց՝ ընդգծելով, որ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նաև նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։

Leave a comment