Հակակոռուպցիոն կոմիտեն Քոչարյանների գործով տեղեկատվություն դեռ չի տալիս
Այսօր առավոտյան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ նրա որդի, ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի տանը խուզարկություն է կատարվում։
Ո՞ր գործի շրջանակներում են Ռոբերտ Քոչարյանին տարել կոմիտե եւ ինչու են խուզարկում Լեւոն Քոչարյանի տունը․ հարցին ի պատասխան՝ Հակակոռոպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ա1+»-ին հայտնեց․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։