Առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարրի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
     Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի ևս 2-3, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով, փետրվարի 12-15-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Եղանակը մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 15.7°C (2021թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 24.3°C (1972թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան -2.1°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a comment