Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին
«Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրները հայտնում են, որ կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։
Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես հայկական ավանդական, հավատացյալ ընտանիք, ասում են` Հայկը հաճախ պատարագների էր մասնակցում։
Վերջերս Հայկը ծանր կորուստներ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են և հայրը, և մայրը։ Պատմում են, որ ամբողջ Սիսիանը շոկի մեջ է կատարվածից, նրա քայլի պատճառները դեռ հայտնի չեն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: