https://arm.sputniknews.ru/20260824/hajastani-elektrakan-cancery-chpetq-e-erkar-mna-petutjan-karavarman-nerqvo-pashinjan-106071231.html
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո. Փաշինյան
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը կարծիքով` պետական կառավարումը ռիսկեր չի պարունակում, բայց ընկալվում է որպես քաղաքական և հարցեր է առաջացնում: 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T17:37+0400
2026-08-24T17:37+0400
2026-08-24T17:39+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նիկոլ փաշինյան
վարչապետ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
սամվել կարապետյան
ազգայնացում / պետականացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:146:1280:866_1920x0_80_0_0_166942b5b74591f207bcc9068c1cd12b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` ՀԷՑ-ի մասով որևէ ֆինանսական ռիսկ չի առաջանում նաև հիմա՝ ժամանակավոր պետական կառավարչի օրոք։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման մեջ միշտ կա քաղաքական բաղադրիչ, որը կարող է հարցեր առաջացնել։Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը մասնավոր կառավարման փոխանցելու հարցերը քննարկելու համար կձևավորվի աշխատանքային խումբ:Հիշեցնենք` հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_89355e3538e18c7cd786835730efe230.jpg.webp
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, վարչապետ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, վարչապետ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում
Փաշինյանը կարծիքով` պետական կառավարումը ռիսկեր չի պարունակում, բայց ընկալվում է որպես քաղաքական և հարցեր է առաջացնում:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չպետք է երկար մնա պետության կառավարման ներքո։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԷՑ-ը պետք է մնա պետական սեփականություն, բայց մասնավոր կառավարմամբ։ Դրա համար պետք է ներգրավել տվյալ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկին», – հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով` ՀԷՑ-ի մասով որևէ ֆինանսական ռիսկ չի առաջանում նաև հիմա՝ ժամանակավոր պետական կառավարչի օրոք։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման մեջ միշտ կա քաղաքական բաղադրիչ, որը կարող է հարցեր առաջացնել։
Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը մասնավոր կառավարման փոխանցելու հարցերը քննարկելու համար կձևավորվի աշխատանքային խումբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։