«Ամբողջությամբ ներկայացված բովանդակությունն է լինելու խայտառակություն՝ այն է Երրորդ Հանրապետության կազմալուծման վերաբերյալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ-ում այս պահին ներկայացվող ՀՀ կառավարության ծրագրի մասին այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ, թեև վստահ է՝ ՔՊ-ն կողմ է քվեարկելու այդ ծրագրին, միևնույն ժամանակ մտահոգություններ ունի․ «Այդ ծրագիրը հաստատ ՀՀ շահերից չի բխում»։ Հարցին՝ կկարողանա՞ք կանել այդ ծրագրի ընդունումը, պատգամավորը պատասխանեց․ «Մենք մեր տեսանկյունը կներկայացնենք»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը՝ Աշոտ Հակոբյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)