Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիքի տուն ներխուժելու մասին. «Ժողովուրդ»

https://arm.sputniknews.ru/20261013/inch-e-patmel-adrbejanci-zintsarajvoghy-haj-yntaniqi-tun-nerkhuzhelu-masin-zhvoghvovurd-108031990.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572923_0:0:772:579_1920x0_80_0_0_76a01bcfe6d79dafb261632395994089.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, շաքի, ադրբեջանցի, անի ավետիսյան, սյունիք

հայաստան, շաքի, ադրբեջանցի, անի ավետիսյան, սյունիք

Բաժանորդագրվել

Տուժած կնոջ պատմածն ու ադրբեջանցու ցուցմունքը էականորեն տարբերվում են։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած, Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը ներխուժած, հայ կնոջ և նրա երեխաների ուղղությամբ կրակած զինծառայող Նասիմի Մուսաևը իրավապահներին ասել է, որ որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել, մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», բայց երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է նրա վրա»,- գրում է թերթը:

Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բոլորովին այլ մանրամասներ է պատմել ԶԼՄ–ներին։

Նա ասել է, որ երբ ինքը տուն է մտել, զինված տղամարդը զենքն ուղղած է եղել երեխաներից մեկի վրա, կինը փորձել է պաշտպանել երեխաներին, ադրբեջանցին կրակել է Անիի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վնասվել է նրա ձեռքը, երկրորդ կրակոցից՝ ոտքը: Դրանից հետո Անին դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին: Կնոջ պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Leave a comment