ՔԿ․ Զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքով այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1–ին մասով (սպանությունը): Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել էր իր ծառայակցին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Մամուլը գրեց, որ մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:

Sputnik Արմենիա

Leave a comment