Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Բաժանորդագրվել

Հայաստանն արդեն ունի երեք մեդալ այս միջազգային մրցումներում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը (83.9 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի IMMAF խառը մարտարվեստի աշխարհի առաջնությունում։

Sportaran Telegram ալիքի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մարտարվեստի մրցաշարում հայ մարզիկը խմբային փուլում տարել է երեք հաղթանակ՝ Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։

Սակայն կիսաեզրափակչում նա պարտվել է իր ռուսաստանցի մրցակից Ախմեդ Մագոմեդովին։

Հավելենք, որ սա Հայաստանի երրորդ մեդալն է այս միջազգային մրցաշարում։

Ավելի վաղ Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել էր MMA-ի աշխարհի պատանեկան չեմպիոն, իսկ Սոս Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս մինչև 12 տարեկանների տարիքային խմբում, նվաճել էր բրոնզե մեդալ։

Leave a comment