Ղազախստանում ընտրություններ են
Օգոստոսի 23-ին Ղազախստանում սկսվել է միապալատ խորհրդարանի՝ քուրուլթայի ընտրության քվեարկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են՝ հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։Ղազախստանի նոր սահմանադրությունը, ի թիվս այլ բաների, նախատեսում է երկպալատ խորհրդարանից (Սենատ և Մաջիլիս) անցում միապալատ խորհրդարանի։Ղազախստանում քվեարկելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 12,6 միլիոն մարդ։ Երկրում և արտերկրում քվեարկելու համար բացվել է 10,400ընտրատեղամաս։
Ընտրվելու է խորհրդարանի 145 անդամ։ Ընտրություններն անցկացվում են միայն կուսակցական ցուցակներով (նախկինում անդամներն ընտրվում էին նաև միամանդատ ընտրատարածքներից)։ Քվեաթերթիկում ներառված է յոթ կուսակցություն՝ «բոլորին դեմ» տարբերակով։ Խորհրդարանի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով։
Ընտրությունները համարվում են կայացած, եթե մասնակցությունը գերազանցում է 50%-ը։ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 17.96% քվեարկության սկսվելուց երեք ժամ անց։Ղազախստանի նոր սահմանադրությունը, որը մշակվել է ընդամենը 22 օրում, հաստատվել է մարտ ամսին անցկացված հանրաքվեով։