ՌԴ ԶՈւ–ն Օդեսայում հարվածել է նավահանգստի ենթակառուցվածքներին և բեռնատար նավերին. ՊՆ

Բաժանորդագրվել

Գիշերը ՌԴ ԶՈւ–ն շարունակել է հարվածել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Գիշերային հարվածի ժամանակ ռուսական զորքը հարվածել է Օդեսայի մարզի «Իզմայիլ» նավահանգստի ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օդեսայի մարզում հարվածի հետևանքով վնասվել է «Իզմայիլ» նավահանգստի նավահանգստային ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված ռազմական և երկակի նշանակության բեռների բեռնաթափման և պահեստավորման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը ծովի անցման հատվածում երկու բեռնատար նավերի են հարվածել, որոնք ռազմական բեռներ էին տեղափոխում «Օդեսա» նավահանգիստ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment