https://arm.sputniknews.ru/20261015/qp-n-pvordzum-e-prkel-varkanishy-zlm-108129786.html
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. ԶԼՄ
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ առաջիկայում կուսակցության ներսում կարգապահական վարույթները կարող են շարունակվել։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T09:18+0400
2026-10-15T09:18+0400
2026-10-15T09:18+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/02/41584237_0:149:1600:1050_1920x0_80_0_0_324682c45a053304a217157007742921.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին:Ըստ պարբերականի՝ Ավետիք Օրդյանը հեռացվել է կուսակցությունից՝ կարգապահական խնդիրների և ՔՊ-ի անունը տարբեր հարցեր լուծելու համար օգտագործելու պատճառով։ Ինչ վերաբերում է ՔՊ ակտիվիստ Տիգրան Մանուկյանին, ապա նա էլ կարգապահական նկատողություն է ստացել՝ սոցիալական ցանցերի իր էջում պարբերաբար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականությունը քննադատելու համար: Թերթը վկայակոչելով իշխանական իր աղբյուրները հայտնել է, որ առաջիկայում նման կարգապահական վարույթները կարող են շարունակվել։ Քննարկման առարկա են դառնալու ոչ միայն կուսակցության անունն օգտագործելու դեպքերը, այլև անդամների հրապարակային վարքագիծը, կուսակցության քաղաքականության քննադատությունն ու ներքին էթիկայի կանոնների պահպանումը՝ այսպիսով փորձելով փրկել ՔՊ-ի վարկանիշը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/02/41584237_0:0:1424:1068_1920x0_80_0_0_16c7f3bda0835e3f0676c6f85fbae9e0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
Նշվում է, որ առաջիկայում կուսակցության ներսում կարգապահական վարույթները կարող են շարունակվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին:
«Փաշինյանը հանձնարարել է կուսակցության շարքերը համալրել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային պատմություններում, սկանդալներում չներգրավված և ՔՊ-ի հեղինակությանը չվնասող անձանցով։ Կուսակցությունում այս որոշումը կայացվել է վերջերս, և դրա շրջանակում վերջին օրերին ՔՊ վարչություն են հրավիրվել մի շարք կուսակցականներ, այդ թվում՝ Ավետիք Օրդյանն ու Տիգրան Մանուկյանը»,- գրել է թերթը:
Ըստ պարբերականի՝ Ավետիք Օրդյանը հեռացվել է կուսակցությունից՝ կարգապահական խնդիրների և ՔՊ-ի անունը տարբեր հարցեր լուծելու համար օգտագործելու պատճառով։
Ինչ վերաբերում է ՔՊ ակտիվիստ Տիգրան Մանուկյանին, ապա նա էլ կարգապահական նկատողություն է ստացել՝ սոցիալական ցանցերի իր էջում պարբերաբար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականությունը քննադատելու համար:
Թերթը վկայակոչելով իշխանական իր աղբյուրները հայտնել է, որ առաջիկայում նման կարգապահական վարույթները կարող են շարունակվել։ Քննարկման առարկա են դառնալու ոչ միայն կուսակցության անունն օգտագործելու դեպքերը, այլև անդամների հրապարակային վարքագիծը, կուսակցության քաղաքականության քննադատությունն ու ներքին էթիկայի կանոնների պահպանումը՝ այսպիսով փորձելով փրկել ՔՊ-ի վարկանիշը: