Հասարակություն
22.08.2026 | 14:05
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով չեղարկված վերադարձի և տարանցիկ չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած 902 ՀՀ քաղաքացիներ ստացել են կառավարության տրամադրած փոխհատուցումը։ ԱԳՆ-ի տվյալներով՝ ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է 630 հայտ, իսկ փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։
«ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից:
ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը:
2026թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել ՀՀ 902 քաղաքացի: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով:
ՀՀ ԱԳՆ-ն ողջ գործընթացի ընթացքում աջակցել է քաղաքացիներին՝ հայտերի լրացումից և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից մինչև փոխհատուցումների տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև ավիափոխադրողների և զբոսաշրջային ընկերությունների հետ։
Հաշվի առնելով հայտերի ստացման նվազող դինամիկան՝ ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը»։