Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակի մեծ մասը նվիրված է եղել ուկրաինական հակամարտության կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում ըմբռնումով է ընդունել ամերիկյան կողմի որոշ առաջարկներ, որոնք ուղղված են Ուկրաինայում հակամարտության լիցքաթափմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը ըմբռնումով է ընդունել ամերիկյան կողմի որոշ առաջարկներ՝ լարվածության թուլացմանն ուղղված քայլերի վերաբերյալ»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ առաջնորդների՝ հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակի մեծ մասը նվիրված է եղել հենց ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Leave a comment