https://arm.sputniknews.ru/20260821/snankutjan-gaghapari-himqum-partqeric-maqrveln-e–atvovmjany-nvor-kargavvorman-masin—-105982888.html
Սնանկության գաղափարի հիմքում պարտքերից «մաքրվելն» է. Ատովմյանը` նոր կարգավորման մասին
Սնանկության գաղափարի հիմքում պարտքերից «մաքրվելն» է. Ատովմյանը` նոր կարգավորման մասին
Sputnik Արմենիա
Փաստաբան Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում ներկայացրել է սնանկության իրավունքի բնագավառում այսօր առկա խնդիրները, անդրադարձել նաև… 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T20:04+0400
2026-08-21T20:04+0400
2026-08-21T20:04+0400
մարատ ատովմյան
սնանկության դատարան
սնանկացում
օրենք
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105983132_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b37a05ffc805021179340ecd94b12055.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում սնանկ ճանաչվելու իրավական գործընթացը բավական մեծ պահանջարկ ունի։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում այս մասին ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։ Նրա խոսքով` ՀՀ Սնանկության դատարանն այսօր գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, դատարանի 12 դատավորներից յուրաքանչյուրը միաժամանակ 1000-1200 սնանկության գործեր են վարում։Ինչպես հայտնի է, հունիսի 18-ին ԱԺ–ն ընդունեց «Սնանկության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություների փաթեթը, որով վերանայվում են սնանկության շեմերը, հստակ սահմանվում է «անվիճելի պարտքի» հասկացությունը, ներդրվում է չարաշահումները բացառող մեխանիզմ, ընդլայնվում են ֆինանսական առողջացման գործիքները և այլն։Նա հույս է հայտնում, որ նոր օրենքի գործարկմամբ նման հնարավորությունը եթե իսպառ չբացառվի, ապա գոնե էապես կսահմանափակվի։ Նոր օրենքի տրամաբանությամբ, Ատոմյանի դիտարկմամբ, սնանկությունը համարվում է ֆինանսական անելանելի վիճակից ելքի ծայրահեղ լուծում։«Մեր պրակտիկայից ասեմ. եղել է դեպք, երբ անձը ունեցել է 8-9 մլն դրամի պարտավորություն, եկել է խորհրդատվության, որ չի կարողանում մարել։ Առերևույթ թվում է, թե սնանկության հիմքերը կան։ Բայց այդ մարդու հետ զրույցից պարզվել է, որ Մարաշում կա սեփական տուն, որն առնվազն 200 000 դոլարի արժեք ունի, և տվյալ անձը կարող է այն ժառանգել, բայց միտումնավոր չի գնում դրան, որպեսզի գույք չունենա և կարողանա դիմել սնանկության»,– պատմեց փաստաբանը։Սնանկության գործընթացը տեղափոխվում է թվային դաշտ. ի՞նչ է փոխվելու ապրիլի 27-իցՆոր կարգավորումների հիմքում դրված մեխանիզմները, ըստ օրենքի հեղինակների, պետք է բացառեն բոլոր նման դեպքերը։ Փաստաբանը չի բացառում, որ կիրարկման ընթացքում հնարավոր է` ի հայտ գան նոր բացեր, որոնք ևս հետագայում լրացնելու կամ փոփոխելու կարիք կլինի։Հավելենք, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2027թ–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105983132_233:0:1673:1080_1920x0_80_0_0_7c21b2863d3bc613f9339dab4caad483.jpg.webp
մարատ ատովմյան, սնանկության դատարան, սնանկացում, օրենք, տեսանյութեր, տեսանյութ, видео
մարատ ատովմյան, սնանկության դատարան, սնանկացում, օրենք, տեսանյութեր, տեսանյութ, видео
Փաստաբան Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում ներկայացրել է սնանկության իրավունքի բնագավառում այսօր առկա խնդիրները, անդրադարձել նաև նոր օրենքի կիրարկումից հետո հնարավոր դրական տեղաշարժերին։
Ինչպես հայտնի է, հունիսի 18-ին ԱԺ–ն ընդունեց «Սնանկության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություների փաթեթը, որով վերանայվում են սնանկության շեմերը, հստակ սահմանվում է «անվիճելի պարտքի» հասկացությունը, ներդրվում է չարաշահումները բացառող մեխանիզմ, ընդլայնվում են ֆինանսական առողջացման գործիքները և այլն։
«Սնանկությունն այսօր դիտվում է որպես առկա պարտքերից «մաքրվելու» հնարավորություն։ Մեր իրավաբանական ընկերությունները շատ դեպքերում զբաղվում սնանկության գործերով, որոնցով անձը տարբեր բանկերից 8-10 միլիոն դրամի վարկ է վերցրել, չի կարողանում փակել, ասում է՝ լավ, դիմեմ Սնանկության դատարան, «մաքրվեմ»։ Այս սկզբունքն է այսօր դրված սնանկության գաղափարի հիմքում»,– նկատում է մեր զրուցակիցը։
Նա հույս է հայտնում, որ նոր օրենքի գործարկմամբ նման հնարավորությունը եթե իսպառ չբացառվի, ապա գոնե էապես կսահմանափակվի։ Նոր օրենքի տրամաբանությամբ, Ատոմյանի դիտարկմամբ, սնանկությունը համարվում է ֆինանսական անելանելի վիճակից ելքի ծայրահեղ լուծում։
«Մեր պրակտիկայից ասեմ. եղել է դեպք, երբ անձը ունեցել է 8-9 մլն դրամի պարտավորություն, եկել է խորհրդատվության, որ չի կարողանում մարել։ Առերևույթ թվում է, թե սնանկության հիմքերը կան։ Բայց այդ մարդու հետ զրույցից պարզվել է, որ Մարաշում կա սեփական տուն, որն առնվազն 200 000 դոլարի արժեք ունի, և տվյալ անձը կարող է այն ժառանգել, բայց միտումնավոր չի գնում դրան, որպեսզի գույք չունենա և կարողանա դիմել սնանկության»,– պատմեց փաստաբանը։
Նոր կարգավորումների հիմքում դրված մեխանիզմները, ըստ օրենքի հեղինակների, պետք է բացառեն բոլոր նման դեպքերը։ Փաստաբանը չի բացառում, որ կիրարկման ընթացքում հնարավոր է` ի հայտ գան նոր բացեր, որոնք ևս հետագայում լրացնելու կամ փոփոխելու կարիք կլինի։
Հավելենք, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2027թ–ին։