https://arm.sputniknews.ru/20260821/irany-petq-e-tsragir-mshaki-amerikjan-patzhamijvocnery-haghtaharelu-hamar-ghalibaf-105986383.html
Իրանը պետք է ծրագիր մշակի ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ
Իրանը պետք է ծրագիր մշակի ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական ջախջախիչ գործողություն» սկսելու մասին։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T18:20+0400
2026-08-21T18:20+0400
2026-08-21T18:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բաղեր ղալիբաֆ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_70eef0799cd3566f9c99c664bd1c310b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թեհրանը պետք է ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու ծրագիր մշակի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այս մասին հայտարարել է Բաղդադում Իրանի և Իրաքի բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և դաշնակիցներին կոչ անելով միանալ Վաշինգտոնին:Իրանցի քաղաքական գործիչը հավելել է՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկացել են, որ կոշտ ռազմական առճակատման միջոցով չեն հաղթի Իրանին և Իրաքին, ուստի անցել են տնտեսական պատերազմի։Նա նաև առաջարկել է առևտուրն իրականացնել ազգային արժույթներով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով՝ հայտարարելով, որ առևտրային փոխգործակցությունը նախկինի պես ընթանում է «հիսնամյա վաղեմության հին մեթոդներով»՝ այն դեպքում, երբ «ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության դարաշրջանն ավարտվել է»:Իրանը տնտեսական ահաբեկչություն է անվանել ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բաղեր ղալիբաֆ, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բաղեր ղալիբաֆ, պատժամիջոցներ
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական ջախջախիչ գործողություն» սկսելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և դաշնակիցներին կոչ անելով միանալ Վաշինգտոնին:
«Եթե ուշադրություն դարձնեք մահմեդական երկրների ռեսուրսներին և հումքին, ապա պարզ կդառնա, որ մեր թշնամին եկել է դրանք գողանալու։ Ուստի այս պայմաններում անհրաժեշտ է մշակել անարդար պատժամիջոցների հաղթահարման ծրագիր», – ասել է Ղալիբաֆը։
Իրանցի քաղաքական գործիչը հավելել է՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկացել են, որ կոշտ ռազմական առճակատման միջոցով չեն հաղթի Իրանին և Իրաքին, ուստի անցել են տնտեսական պատերազմի։
Նա նաև առաջարկել է առևտուրն իրականացնել ազգային արժույթներով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով՝ հայտարարելով, որ առևտրային փոխգործակցությունը նախկինի պես ընթանում է «հիսնամյա վաղեմության հին մեթոդներով»՝ այն դեպքում, երբ «ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության դարաշրջանն ավարտվել է»: