Իրանը պետք է ծրագիր մշակի ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ

https://arm.sputniknews.ru/20260821/irany-petq-e-tsragir-mshaki-amerikjan-patzhamijvocnery-haghtaharelu-hamar-ghalibaf-105986383.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բաղեր ղալիբաֆ, պատժամիջոցներ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բաղեր ղալիբաֆ, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական ջախջախիչ գործողություն» սկսելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թեհրանը պետք է ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու ծրագիր մշակի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այս մասին հայտարարել է Բաղդադում Իրանի և Իրաքի բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և դաշնակիցներին կոչ անելով միանալ Վաշինգտոնին:

«Եթե ուշադրություն դարձնեք մահմեդական երկրների ռեսուրսներին և հումքին, ապա պարզ կդառնա, որ մեր թշնամին եկել է դրանք գողանալու։ Ուստի այս պայմաններում անհրաժեշտ է մշակել անարդար պատժամիջոցների հաղթահարման ծրագիր», – ասել է Ղալիբաֆը։

Իրանցի քաղաքական գործիչը հավելել է՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկացել են, որ կոշտ ռազմական առճակատման միջոցով չեն հաղթի Իրանին և Իրաքին, ուստի անցել են տնտեսական պատերազմի։

Նա նաև առաջարկել է առևտուրն իրականացնել ազգային արժույթներով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով՝ հայտարարելով, որ առևտրային փոխգործակցությունը նախկինի պես ընթանում է «հիսնամյա վաղեմության հին մեթոդներով»՝ այն դեպքում, երբ «ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության դարաշրջանն ավարտվել է»:

Իրանը տնտեսական ահաբեկչություն է անվանել ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը

Leave a comment