«Քաղաքական շպագատ». ինչու ՀՀ–ի համար դժվար կլինի նստել միաժամանակ երկու աթոռին

https://arm.sputniknews.ru/20260820/qaghaqakan-shpagat-inchu-hhi-hamar-dzhvar-klini-nstel-miazhamanak-erku-atvorin-105949093.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105893752_162:0:1186:768_1920x0_80_0_0_9265c44f9725118fdbc9d7eb7d27b667.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան, հայեր, սփյուռք, ատոմակայան, ալեքսեյ մարտինով, видео

հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան, հայեր, սփյուռք, ատոմակայան, ալեքսեյ մարտինով, видео

Այս տարիների ընթացքում ՀՀ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմքը, պատկերավոր ասած, քաղաքական «շպագատի» ոճն է։ Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այսպես է մեկնաբանում այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն այսօր։ Բանն այն է, որ ՀՀ գործող ղեկավարությունը փորձում է երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխել դեպի Արևմուտք՝ ԵՄ, բայց, տնտեսագետի խոսքով, տնտեսական բաղադրիչն ի սկզբանե կենտրոնացած է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամակցության վրա։

«Մի տեղ խոստանում է մի բան, մյուսում՝ մեկ այլ բան, առաջիններին շանտաժի է ենթարկում երկրորդներով, երկրորդներին՝ առաջիններով։ Եվ այս կամ այն նպատակներին ու ի սկզբանե դրված խնդիրներին չհասնելու ներկայիս «անհաջողության վիճակը» կարող է հանգեցնել նրան, որ արտաքին ուժային կենտրոններից մեկը կպահանջի կատարել խոստացածը։ Էլ չենք ասում, որ կա մեկ այլ ուժ՝ ամենակարևորը, ներքինը՝ հայ ժողովուրդը, որն ի վերջո նույնպես կարող է որոշակի պահանջներ ներկայացնել խոստացածը կատարելու վերաբերյալ», – ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ անցնում է ժամանակը, երբ կարելի էր նստել երկու աթոռին։ Գալու է պահը, երբ երկրի ղեկավարությունը ստիպված կլինի ոչ պոպուլյար որոշումներ կայացնել։ Քանի որ ներկա իրավիճակը պառակտում է արդեն ոչ միայն հասարակությունը, այլև քաղաքացիների գիտակցությունը։

«Դժվար է մեկ իմաստային տրամաբանական կառուցվածքի մեջ տեղավորել տրամագծորեն հակադիր գաղափարախոսությունները, աշխարհընկալումն ու աշխարհայացքը», – նշում է մեր զրուցակիցը:

Հարավային Կովկասը Արևմուտքին պետք է որպես ՌԴ-ի դեմ գլոբալիստական նախագծի խոյահարող գործիք

ԱՄՆ-ի միջուկային տեխնոլոգիաները չեն ենթադրում օգտագործված վառելիքի օգտահանում

Իրականում հետխորհրդային պետությունները (այդ թվում նաև Հայաստանը) իրենց հիմքում ունեն այն բազիսը, որը ձևավորվել էր Խորհրդային Միության տարիներին։ Այդ շրջանակում ամեն ինչ փոխկապակցված էր՝ և՛ էներգետիկան, և՛ լոգիստիկան, և՛ գիտությունը, և՛ մշակույթը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Մարտինովը, պահպանվում էր ավանդական ինքնագնահատականը։ Եվ հիմա այդ կապերը խզելը չափազանց դժվար է։ Խոսքը ոչ միայն անձնական ինչ–որ բանի մասին է, այլև համակարգային խոշոր ենթակառուցվածքների՝ անվտանգության, էներգետիկայի և այլն:

Կարելի է խոսել, օրինակ, Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին, որը կառուցվել է նախկինում և այժմ արդիականացվել ու սպասարկվում է գործընկեր «Ռոսատոմի» կողմից։ Ուրեմն ի՞նչ՝ հրաժարվել իրապես գործող կայանի՞ց: Հրաժարվել էլեկտրականությունից՝ կառչելով փոքր միջուկային մոդուլներ մատակարարելու մասին ամերիկացիների որոշ խոստումների՞ց: Հասկանալի է, որ պետք է զարգացնել և առաջ տանել տեխնոլոգիաները։

Բայց չէ՞ որ պետք է առնվազն հիշել, որ Մեծամորի ԱԷԿ-ը սպասարկող և նոր մոդուլներ նախագծող «Ռոսատոմը» նաև իր վրա է վերցնում օգտագործված վառելիքի օգտահանման պարտականությունը։

«Բայց ատոմակայաններ կառուցող երկրներից և համաշխարհային կորպորացիաներից այլևս ոչ ոք այդ ծառայությունը չի մատուցում։ Նույն ամերիկացիները վառելիք են լցնում ռեակտորի մեջ, իսկ թե հետո ինչ կլինի, իրենց հոգսը չէ։ Նրանք «գործընկերներին» առաջարկում են սեփական տարածքում փորել ոչ պիտանի դարձած ռադիացիոն նյութերի «գերեզմանոց» և վարակել բնությունը: Ուրեմն որո՞նք են պետության, ժողովրդի օգուտները»,- հարցնում է փորձագետը:

Ինչպես կարող է աշխարհասփյուռ հայությունը չհամապատասխանել Հայաստանի պահանջներին և շահերին

Մարտինովը նաև հիշեցնում է, որ աշխարհասփյուռ հայությանն իր հայրենիքի շուրջը միավորելու գաղափարը ընկած էր ժամանակակից անկախ հայկական պետության ստեղծման հիմքում: Դա գրված է երկրի Սահմանադրության մեջ: Իսկ այսօր, նրա խոսքով, պաշտոնական Երևանից հայտարարություններ են հնչում, թե աշխարհով մեկ սփռված հայերը կարծես թե չի համապատասխանում հենց Հայաստանի պահանջներին ու շահերին, և պետք է ինչ-որ կերպ սահմանափակել սփյուռքահայության իրավունքները և նրանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել ընտրողաբար, վերապահումներով։

«Բայց չէ որ դա սահմանադրական սկզբնական նորմ է՝ պայմանավորված մարդկանց համախմբելու գաղափարով։ Այսինքն՝ հայ մարդը պետք է Հայաստանի անձնագիր ունենա ի ծնե, թեկուզ ապրի ինչ-որ տեղ Լոս Անջելեսում, Մոնրեալում կամ Մոսկվայում։ Նա, ով արյունով հայ է, պետք է կապված լինի հայկական պետության հետ», – ասում է քաղաքագետը։

Նա նշում է` հենց աշխարհասփյուռ հայերն են ծանրագույն 90-ականներին դարձել «ֆինանսական բարձիկ», փոքրիկ Հայաստանի զարգացման երաշխավոր. որքան ներդրում է կատարվել, որքան բարեգործական ակցիաներ և օգնություն է տրամադրվել: Մարտինովը հիշեցնում է` Հայաստանից դուրս ապրող մարդիկ իրենց պարտքն էին համարում օգնել հայրենիքին ոտքի կանգնել, կայանալ որպես լիարժեք պետություն։

TRIPP-ը ոչ մի տեղից ոչ մի տեղ տանող ճանապարհ է․ Շկոլնիկով

Leave a comment