Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած հայտարարությանը, ձայնագրություն միացրեց Նիկոլ Փաշինյանի 2022թ. ելույթից, որտեղ նշվում է հետևյալը. ««Մինչև էս պահն ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել…. »: Վարդանյանն ասաց. «Ելույթը կարելի էր վերնագրել՝ հետ բերեք հին Նիկոլին: Հարց է առաջանում՝ ուսումնասիրությունները շարունակել եք, իրավական հիմքեր եք գտե՞լ, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կանգնում, ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում եք ադրբեջանական»: