Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել Հարավային Կորեային չընտրել Պեկինի և Վաշինգտոնի միջև՝ ասելով, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր «թշնամական» քաղաքականությունից՝ Կորեական թերակղզում լարվածությունը մեղմելու համար։
Վանն այս հայտարարությունն արել է հինգշաբթի օրը Սեուլում Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդական Վի Սունգ Լաքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է չինական «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը։
Չինաստանի ԱԳ նախարարը նաև հանդիպել է նաև Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգի հետ։
Վան Ին նաև կոչ արեց վերսկսել Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև երկխոսությունը, ամրապնդել Չինաստանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական կապերը։