Վան Ին կոչ է արել Սեուլին պահպանել չեզոքություն և երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել Հարավային Կորեային չընտրել Պեկինի և Վաշինգտոնի միջև՝ ասելով, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր «թշնամական» քաղաքականությունից՝ Կորեական թերակղզում լարվածությունը մեղմելու համար։

Վանն այս հայտարարությունն արել է հինգշաբթի օրը Սեուլում Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդական Վի Սունգ Լաքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է չինական «Սինհուա» պետական ​​լրատվական գործակալությունը։

Չինաստանի ԱԳ նախարարը նաև հանդիպել է նաև Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգի հետ։

Վան Ին նաև կոչ արեց վերսկսել Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև երկխոսությունը, ամրապնդել Չինաստանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական կապերը։

Leave a comment