Դեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցում



Տնտեսություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է տրամադրել փոխհատուցում՝

  • վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մթերվող մինչև 400 տոննա թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 125 դրամ
  • վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 125 դրամ։

Մթերման գործընթացի մշտադիտարկումը կիրականացվի մարզպետների աշխատակազմերի կողմից՝ փաստացի մթերված ծավալների հավաստիությունն ապահովելու նպատակով։ Կանխատեսվում է, որ միջոցառման շրջանակում մինչև սեպտեմբերի 1-ը կմթերվի շուրջ 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment