Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը։
Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Գագիկ Ղազարյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), որոնք պարտություն են կրել։
Գագիկ Ղազարյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Ռազմիկ Եփրեմյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում ու ավարտել ելույթները։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Սաշա Պետրոսյանը (57 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Դավիթ Եղիազարյան