Հրազդանի կիրճում հատուկ տարածք կստեղծվի

Հասարակություն

Հրազդանի կիրճում հատուկ տարածք կստեղծվի

«Հրազդանի կիրճ» պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք կստեղծվի:

Երեւանի ավագանին հերթական նիստում կորոշի նաեւ տարածքի չափը՝236.26 հեկտար։ Ավագանու նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին կայանալիք նիստում։ Այն զեկուցվող հարցերի շարքում է։

  Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ Երեւան քաղաքի տարածքում Հրազդան գետի կիրճն այն քիչ խաթարված վայրերից մեկն է, որտեղ դեռեւս կարելի է գտնել բնական հարուստ կենսաբազմազանություն, արժեքավոր բնական էկոհամակարգեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն քաղաքի կայուն եւ հետեւողական զարգացման համար:

Կիրճում առկա են ինչպես երկրաբանական, բնական եւ պատմամշակութային հուշարձաններ, այնպես էլ բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում՝ կարմիրգրքյան տեսակներ: Կիրճի ստորին եւ վերին մասերում առկա են գետամերձ անտառների ժապավենաձև բնական գոտիներ, որոնցից վեր զարգացած է լեռնատափաստանային հարուստ բուսականությունը:

Երեւանի տարածքում հայտնաբերված բույսերի Կարմիր գրքային 33 տեսակներից Հրազդանի կիրճում աճում են մոտ ¼-ը: Հրազդանի կիրճում հանդիպում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված խոցելի կենդանատեսակներ՝ 4 տեսակի անողնաշարավոր կենդանիներ, 2 տեսակի մողեսներ, 3 տեսակի օձեր, 9 տեսակի թռչուններ եւ 2 տեսակի կաթնասուններ (չղջիկներ): 

 

Leave a comment