https://arm.sputniknews.ru/20260820/rdn-chi-merzhel-arajarky-bajc-erkatughajin-hatvatsnery-kverakarucven-hh-petbjujeic-105936127.html
ՌԴ–ն չի մերժել առաջարկը, բայց երկաթուղային հատվածները կվերակառուցվեն ՀՀ պետբյուջեից
ՌԴ–ն չի մերժել առաջարկը, բայց երկաթուղային հատվածները կվերակառուցվեն ՀՀ պետբյուջեից
Sputnik Արմենիա
Հունվարի 15-ին Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի… 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T14:57+0400
2026-08-20T14:57+0400
2026-08-20T14:59+0400
հայաստան
երկաթուղի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727579_0:83:1600:983_1920x0_80_0_0_f03939bb9c5da92941dae90d44de1493.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երասխից Նախիջևան և Ախուրիկից Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերակառուցումը կիրականացվի ՀՀ պետական միջոցների հաշվին։ Կառավարության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։Լրագրողներից մեկը մեջբերեց կառավարության ծրագիրը, որում նշված է` վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները, և հարցրեց` արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը մերժել է ՀՀ դիմումը, որ կառավարությունը նման պարտավորություն է ստանձնել։Հիշեցնենք` հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից չեն շահագործվում։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օգոստոսի 6-ին հայտարարեց, որ Ռուսաստանը տարեսկզբին հայտնել է, որ պատրաստ է մասնակցել այդ երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727579_90:0:1511:1066_1920x0_80_0_0_301c1ae81c889a21630494f416bae0bd.jpg.webp
հայաստան, երկաթուղի, նիկոլ փաշինյան
հայաստան, երկաթուղի, նիկոլ փաշինյան
Հունվարի 15-ին Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երասխից Նախիջևան և Ախուրիկից Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերակառուցումը կիրականացվի ՀՀ պետական միջոցների հաշվին։ Կառավարության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը մեջբերեց կառավարության ծրագիրը, որում նշված է` վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները, և հարցրեց` արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը մերժել է ՀՀ դիմումը, որ կառավարությունը նման պարտավորություն է ստանձնել։
«Ո՛չ, չի նշանակում, շինարարությունն իրականացվելու է ՀՀ պետական միջոցների հաշվին»,– կարճ պատասխանեց Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օգոստոսի 6-ին հայտարարեց, որ Ռուսաստանը տարեսկզբին հայտնել է, որ պատրաստ է մասնակցել այդ երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը։