Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260820/tshambarak-vahan-tshanaparhin-vraerti-entarkvatsnery-zintsarajvoghner-en-pn-105920524.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39358744_125:0:892:575_1920x0_80_0_0_9e7849b12d012c52669a86366b279779.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զինծառայող, վրաերթ, մահ, վիրավոր, ճամբար, հհ պաշտպանության նախարարություն (պն)

զինծառայող, վրաերթ, մահ, վիրավոր, ճամբար, հհ պաշտպանության նախարարություն (պն)

Բաժանորդագրվել

Տուժածներն այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Վահան ճանապարհին բեռնատարի մասնակցությամբ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը 6 անձի վրաերթի էր ենթարկել: Նրանցից մեկը մահացել է, մյուսները տեղափոխվել էին հիվանդանոց:

«Մահացածը Սուրեն Մամբրեի Վարդանյանն է։ Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- հայտնում են ՊՆ-ից:

Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ըստ տեղեկությունների` զինվորները ծառայում են Ճամբարակի զորամասում։

Leave a comment