Նիկոլ Փաշինյանի առաջիկա տարիների ծրագիրը ՀՀ ապամոնտաժումն է՝ իր անդառնալի հետևանքներով. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարությունը հրապարակել է 2026-2031թթ. գործունեության ծրագրի նախագիծը, որի մեծ մասը նախորդ հինգ տարվա ծրագրի կրկնությունն է՝ չկատարված խոստումները նորից են խոստանում՝ առանց որևէ պատասխանատվության։

Կենացահեն ծրագիրն ավարտվում է հետևյալ նախադասությամբ՝ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։

Նիկոլ Փաշինյանի առաջիկա տարիների ծրագիրը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է՝ իր անդառնալի հետևանքներով։

Մեր նպատակը շարունակում է մնալ անխախտ՝ օր առաջ ազատվել ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող իշխանությունից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment